«Պատիվ ունեմ» դաշինքը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն. Նրանք վստահ են, որ…

«Հրապարակ» թերթը գրում է. ««Պատիվ ունեմ» դաշինքը արդեն լրջորեն է պատրաստվում խորհրդարան մտնելուն։

Արթուր Վանեցյանը, որը լինելու է դաշինքի խմբակցության ղեկավարը, փորձագետների, իրավաբանների 1 մեծ խումբ է հավաքագրել, որոնք, որ աշխատելու են օրենքների, փաստաթղթերի հետ, տեղեկանքներ են պատրաստելու, աջակցելու են իրենց խմբի լիարժեք աշխատանքին։

Իր հերթին՝ Հանրապետական կուսակցության «Լույս» հիմնադրամն էլ, որը վերջին տարիներին զբաղված է խորքային վերլուծություններ անելով՝ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, նույնպես աշխատելու է այս խմբակցության հետ, նյութեր է տրամադրելու, որոնք կօգնեն օրենսդրական աշխատանքին։

Բացի այդ, ընդդիմադիր խմբակցությունը որոշել է նաև շատ ակտիվ լինել՝ մասնակցել բոլոր քննարկումներին, ելույթներ ունենալ, նաև հարցադրումներ անել։ Ընդդիմությունը հասկանում է, որ ԱԺ ամբիոնը լավ հնարավորություն է՝ հանրության հետ ուղիղ շփվելու եւ շփման պակասը լրացնելու համար։

Նրանք վստահ են, որ առաջիկայում նոր քաղաքական զարգացումներ են լինելու, ու հաջորդ ընտրություններին հարկավոր է պատրաստվել հենց այս պահից սկսած»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում